կարևոր
1703 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-27 19:58

Փոխվարչապետը հստակ չի պատասխանել՝ Ադրբեջանի հետ ստորագրված երրորդ փաստաթուղթ կա՞, թե՞ ոչ․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ինչպե՞ս են տեղակայվել հայ-ադրբեջանական պատերազմից հետո ընդարձակված սահմաններին սահմանապահները: Արդյո՞ք իրականացվել են վերջնական դելիմիտացիա եւ դեմարկացիա, թե՞ ոչ:

Հայաստանն ու Ադրբեջանը սահմանային փոփոխություններից հետո պատրաստվու՞մ են որեւէ փաստաթուղթ կնքել, որով կողմերը փոխադարձաբար կճանաչեն միմյանց սահմանները: Բացի նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից որեւէ այլ փաստաթուղթ ստորագրվե՞լ է թե ոչ:

Եվ ի վերջո Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու այլ անձանց վերադարձնելու հարցում կա առաջընթաց: Հարցեր, որոնց պատասխաններն այս շաբաթ փորձել է տալ փոխվարչապետը:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում: