12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Իրանն ու Չինաստանը մարտի 27-ին ստորագրել են 25 տարվա բազմակողմ համագործակցության մասին համաձայնագիր: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Համաձայնագիրը Թեհրանում ստորագրել են երկու երկրների արտգործնախարարները՝ Մուհամադ Ջավադ Զարիֆը և Վան Ին:
«Այս փաստաթուղթն առնչվում է տարբեր, այդ թվում և տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում Իրանի և Չինաստանի երկկողմ համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին: Համոզվել ենք, որ համաձայնագիրը կնպաստի Իրանի և Չինաստանի ռազմավարական բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև կստեղծի պայմաններ երկու ժողովուրդների բարգավաճման համար», - ասվում է ստորագրման արդյունքներով Իրանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Չինաստանի արտգործնախարար Վան Ին նշել է, որ Իրանի հետ իրենց հարաբերությունները որևէ կերպ չեն տուժելու ներկայիս իրավիճակից, այլ շարունակելու են կրել ռազմավարական ու մշտական բնույթ: «Իրանն անկախ է որոշումներ կայացնում մյուս երկրների հետ իր հարաբերություններում և նման չէ որոշ երկրներին, որոնք մեկ հեռախոսազանգով փոխում են իրենց դիրքորոշումը»,- ասել է նա: