01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հայաստանում մարտի 28-29-ին գիշերային ժամերին հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3...-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հանրապետության տարածքում մարտի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, 27-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։