կարևոր
1882 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-27 16:06

Ձեր շահը նույնն է, ինչ մեր ազգի հարևան թուրքինը. Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը Աղազարյանին

Անդրադառնալով Կաթողիկոսի մասին ԱԺ իմքայլական պատգավար Հովիկ Աղազարյանի հայտարարությանը՝ Մասիսի Սուրբ Գեւորգ եկեղեցու եւ Այնթապի հոգեւոր հովիվ Արժանապատիվ տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը գրել է.  

«Իսկ ես կասեմ` Ձեր շահը նույնն է, ինչ մեր ազգի հարեւան թուրքինը:

Նորություն չէ, որ ներկա իշխանությունները փայլում են իրենց եկեղեցաատյացությամբ։ Բայց երբ ազգի «ընտրյալ» պատգամավորը հանրայնորեն հեգնական տոնով է խոսում հոգեւոր Առաջնորդի` Հայոց Հայրապետի հասցեին, ապա սա արդեն հատումն է բարոյական բոլոր սահմանների։ Մարդը կարող է չհավատալ, չընդունել. ազատ է իր որոշումների մեջ, բայց կան արժեքներ, որոնց մասին խոսելիս լավ է լռել եւ այդ դեպքում ավելի կշռադատված անձնավորության տպավորություն կթողնես։ Հարգելի՛ պատգամավոր, հարգե՛ք հավատացյալ ժողովրդի նվիրական զգացումները եւ ցասման առիթ մի՛ դարձեք»։

Նշենք, որ իշխանական պատգամավորն ասել էր. «Կաթողիկոսի ձայնը համարյա նույնն է, ինչ մեր գյուղի որեւէ գյուղացունը»: