կարևոր
2364 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-27 14:24

1920 թ. այս օրը Արշավիր Շիրակյանը գնդակահարել է դավաճան Վահե Իհսանին (Եսայան)

1920 թ. այս օրը Արշավիր Շիրակյանը գնդակահարել է դավաճան Վահե Իհսանին (Եսայան)

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ազգային արժեք է։

Այսօր, երբ վերլուծում ես կուսակցության 131 տարվա անցած պատմական ճանապարհը, ակնհայտ է դառնում նրա լուրջ դերակատարությունն ու ավանդն ազգի համար ամենաճակատագրական պահերին` Հայկական հարցի լուծման փորձություններից մինչեւ արցախյան ազգային-ազատագրական պայքար։

131 տարիների ընթացքում Դաշնակցությունը գործել և պայքարել է, այլ ոչ թե խոսել։ Գործել և պայքարել է ամեն օր, ամեն ժամ եւ ամեն վայրկյան։

Անժխտելի է Դաշնակցության դերակատարությունը Հայաստանի Առաջին հանրապետության կազմավորման գործում:

Խորհրդային ժամանակաշրջանում Դաշնակցությունն էր, որ իր ուսերին վերցրեց Սփյուռքում հայապահպանման ծանր բեռը։

Այսօր էլ թե՛ հայրենիքում և թե՛ Սփյուռքում Դաշնակցությունը շարունակում է ազգապահպանության մեծագույն առաքելությունը:

Արցախում ՀՅԴ-ն առաջիններից մեկն էր, որ ստանձնեց ազատագրական պայքարը կազմակերպելու պատասխանատվությունը:

Դաշնակցությունը միշտ էլ ազգային-ազատագրական պայքարի մեջ է եղել. այսօր էլ նա լծված է պետականաշինության վեհ գործին: Ես վստահ եմ, որ մի օր հասնելու ենք մեր վերջնական նպատակին՝ Ազատ,Անկախ և Միացյալ Հայաստանին։

Դաշնակցությունը շատ անելիք ունի, անելիք ունի և՛ այսօր, և՛ վաղը։ Մերօրյա` ազգային արժեքների մոռացման, համաշխարհայնացման պայմաններում աշխուժացել են տարբեր անհատներ, կազմակերպություններ, որոնք նորից ու նորից փորձում են վարկաբեկել, պայքարել Դաշնակցության դեմ։

Տարբեր ժամանակաշրջաններում դաշնակցության դեմ են պայքարել թուրքերը, ադրբեջանցիները, բոլշևիկները և շատ ու

շատ հայտնի հակահայ ուժերը։ Դաշնակցության միայն անունը սարսափ է առաջացրել այդ բոլոր ուժերի մոտ։ Ո՞ւր են հիմա այդ բոլոր հակադաշնակցական ուժերը։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եղել է, կա և կլինի։

Հիմա էլ ականատես ենք, թե ինչ էժանագին, անբարոյական, անհիմն մեթոդներով են փորձում պայքարել կուսակցության դեմ։

Պարոնա՛յք, եթե ընտրել եք այդ ուղին, Դաշնակցության դեմ փորձեք պայքարել տղամարդուն վայել։

Այսօր մարտի 27-ն է։ 1920 թվականի այս օրը դաշնակցական Արշավիր Շիրակյանը գնդակահարել է դավաճան Վահե Իհսանին (Եսայան)։ Իհսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին»։