կարևոր
1109 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-27 13:55

Բայդենը Չինաստանի ղեկավարին համամատել է Ռուսաստանի նախագահի հետ՝ երկուսին էլ անվանելով ավտոկրատիայի՝ անձնաիշխանության կողմանկիցներ

Բայդենը Չինաստանի ղեկավարին համամատել է Ռուսաստանի նախագահի հետ՝ երկուսին էլ անվանելով ավտոկրատիայի՝ անձնաիշխանության կողմանկիցներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին անգամ մամուլի ասուլիսով  է հանդես եկել:

Նա քննադատել է Թրամփի վարչակազմի վարած քաղաքականությունը, անդրադարձել միգրացիոն խնդիրներին, զենքի վերահսկողությանը, կորոնավիրուսի դեմ պայքարին:

Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է պատվաստված քաղաքացիների թիվը հասցնել 200 միլիոնի՝ մինչեւ կլրանա իր պաշտոնավարման հարյուրերորդ օրը: Սպիտակ տան ղեկավարը խոսել է նաեւ արտաքին քաղաքականությունից: Բայդենը Չինաստանի ղեկավար Սի Ծինպինին համամատել է Ռուսաստանի նախագահի հետ՝ երկուսին էլ անվանելով ավտոկրատիայի՝ անձնաիշխանության կողմանկիցներ, որոնք կարծում են, որ ժողովրդավարությունը չի կարող գործել այս բարդ աշխարհում:

Ամեն դեպքում, Բայդենն ասել է, որ կստիպի Չինաստանի ղեկավարին հետեւել խաղի միջազգային կանոններին: Ջո Բայդենը հայտնել է նաեւ 2024-ի ընտրություներին վերընտրվելու մտադրության մասին: