կարևոր
2165 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-27 13:02

Freedom House-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին չեղարկել վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման օրենքը

Freedom House-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին չեղարկել վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման օրենքը

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունած լրացումների առնչությամբ, «որոնք սպառնում են սահմանափակել մամուլի եւ արտահայտվելու ազատությունները, էապես ավելացնելով տուգանքները զրպարտության եւ վիրավորանքի համար»:

«Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է պաշտպանել մամուլի եւ ազատ արտահայտվելու ազատությունները: Ցավոք, Հայաստանի կառավարությունն աջակցում է տուգանքներին, որոնք կսահմանափակեն ազատ արտահայտվելու հնարավորությունը եւ կսպառնան լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությանը». հայտարարել է Freedom House-ի եվրոպական եւ եվրասիական ծրագրերի ղեկավար Մարկ Բեհրենդտն: 

Նա հավելել է, որ քաղաքացիական հասարակությունը քննադատել է օրինագիծը, նշելով, որ այն կարող է չարաշահվել եւ օգտագործվել անկախ լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու համար, քաղաքական գործիչներին եւ այլ ազդեցիկ հանրային գործիչներին քննադատելու համար»: Նա կոչ է արել Հայաստանի իշխանություններին «լրջորեն մոտենալ քաղաքացիական հասարակության եւ մամուլի կազմակերպությունների մտահոգություններին եւ չեղարկել օրինագիծը»:

Անցնող երեք տարիներին, թեեւ իշխանություններն ու Նիկոլ Փաշինյանը հպարտանում են, որ մամուլն երբեք այսքան ազատ չի եղել, սակայն պարբերաբար մամուլի ազատության սահմանափակող նոր օրենքներ ու կառավարության որոշումներ են կյանքի կոչում։