24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունած լրացումների առնչությամբ, «որոնք սպառնում են սահմանափակել մամուլի եւ արտահայտվելու ազատությունները, էապես ավելացնելով տուգանքները զրպարտության եւ վիրավորանքի համար»:
«Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է պաշտպանել մամուլի եւ ազատ արտահայտվելու ազատությունները: Ցավոք, Հայաստանի կառավարությունն աջակցում է տուգանքներին, որոնք կսահմանափակեն ազատ արտահայտվելու հնարավորությունը եւ կսպառնան լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությանը». հայտարարել է Freedom House-ի եվրոպական եւ եվրասիական ծրագրերի ղեկավար Մարկ Բեհրենդտն:
Նա հավելել է, որ քաղաքացիական հասարակությունը քննադատել է օրինագիծը, նշելով, որ այն կարող է չարաշահվել եւ օգտագործվել անկախ լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու համար, քաղաքական գործիչներին եւ այլ ազդեցիկ հանրային գործիչներին քննադատելու համար»: Նա կոչ է արել Հայաստանի իշխանություններին «լրջորեն մոտենալ քաղաքացիական հասարակության եւ մամուլի կազմակերպությունների մտահոգություններին եւ չեղարկել օրինագիծը»:
Անցնող երեք տարիներին, թեեւ իշխանություններն ու Նիկոլ Փաշինյանը հպարտանում են, որ մամուլն երբեք այսքան ազատ չի եղել, սակայն պարբերաբար մամուլի ազատության սահմանափակող նոր օրենքներ ու կառավարության որոշումներ են կյանքի կոչում։