11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Մյանմայում լարվածությունը պահպանվում է: Բանակի օրy երկրի ժողովրդին ուղերձ է հղել Զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աուն Հլայինը: Նա խոստացել է պահպանել ժողովրդավարությունը երկրում:
Բացի այդ, նորից արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին է խոսել ու նորից հստակ օր չի նշել:
«Ռոյթերզ»-ը հայտնում է, որ Բանակի օրը ռազմական հեղաշրջման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Մյանմայի անվտանգության ուժերը կրակ են բացել ու առնվազն 50 ցուցարարի սպանել:
Նշենք նաեւ, որ փետրվարի 1-ին Մյանմայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ցուցարարներին ճնշելու փորձերի ժամանակ ավելի քան 320 մարդ է մահացել: