կարևոր
1397 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-27 11:55

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ քննարկումներ կիրականացնի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ քննարկումներ կիրականացնի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 30-ին արտահերթ խորհրդակցություններ կիրականացնի՝ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռներ արձակելու հարցով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Անվտանգության խորհրդի աղբյուրը:

Ակնկալվում է, որ քննարկումներն անց են կացվելու փակ ձևաչափով:

Հյուսիսային Կորեայի կողմից մարտի 25-ին բալիստիկ հրթիռների արձակումն առաջին դեպքն էր վերջին մեկ տարվա ընթացքում: Փհենյանի կողմից փորձարկումը հաստատել են Ճապոնիայից, Հարավային Կորեայից և ԱՄՆ-ից:

Տեղեկությունը մարտի 26-ին հաստատել է նաև Հյուսիսային Կորեան: