Մարտի 27-ը տարվա 86-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 279 օր։
- 1625 թ. - Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր հռչակվեց Կառլոս 1-ը։
- 1854 թ. - Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Ռուսական կայսրությանը։
- 1855 թ. - ԱՄՆ-ում արտոնագրվեց կերոսինը։
- 1920 թ. - Նեմեսիս գործողության շրջանակներում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոսլսում գնդակահարեց Վահե Իհսսանին (Եսայան), նա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։
- 1928 թ. - Հոլանդիայում առաջին անգամ թողարկվեց ֆուտբոլային թեմայով փոստային նամականիշ։
- 1945 թ. - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արգենտինան պատերազմ հայտարարեց Գերմանիային և Ճապոնիային, սակայն այդպես էլ չմասնակցեց պատերազմին։
- 1968 թ. - մահացել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը։
- 1977 թ. - Կանարյան կղզիներում տեղի ունեցավ պատմության ամենամեծ ավիավթարը, երկու Boeing 747 ինքաթիռների բախումի հետևանքով մահացավ 583 մարդ։