կարևոր
1038 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-26 23:58

Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով

Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով

Մարտի 28-29-ը գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3 ...-4, հողի մակերևույթին՝ -5 …-7 աստիճան։

 

Հանրապետության տարածքում մարտի 27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, 26-27-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում մարտի 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ բարձրադիր վայրերում՝  թաց ձյան տեսքով։ Գիշերը կդիտվի +3, ցերեկը՝ +7, երեկոյան՝ +4 աստիճան տաքություն։