կարևոր
2336 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-26 22:34

Մարտի 23-ին Սուեզի ջրանցքում վթարված Ever Given բեռնատար նավը դուրս բերել առայժմ չի հաջողվում

Մարտի 23-ին Սուեզի ջրանցքում վթարված Ever Given բեռնատար նավը դուրս բերել առայժմ չի հաջողվում

Աշխարհի ամենակենսական տրանսպորտային ուղիներից մեկը՝ Սուեզի ջրանցքը, շարունակում է փակ մնալ: Մարտի 23-ին ջրանցքում վթարված Ever Given բեռնատար նավը դուրս բերել առայժմ չի հաջողվում:

Պանամայում գրանցված եւ թայվանական ընկերության կողմից ղեկավարվող Ever Given-ը աշխարհի ամենամեծ բեռնատար նավերից մեկն է, որի երկարությունը հավասար է ֆուտբոլային 4 մարզադաշտի:

Մասնագետների գնահատմամբ՝ նավը դուրս բերելու համար հնարավոր է շաբաթներ պահանջվեն: Իսկ Արեւմուտքն ու Արեւելքն իրար կապող Սուեզի ջրանցքի երկու կողմերում արդեն ավելի քան 160 նավ է սպասում տրանսպորտային ուղու վերագործարկմանը:

Ջրանցքի արգելափակումը հանգեցրել է միջազգային շուկայում նավթի գնի աճին: