կարևոր
594 դիտում, 6 ամիս առաջ - 2021-03-26 20:53

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Փաշինյանի եւ Պուտինի հեռախոսազրույցը. կողմերն արձանագրել են, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացել է

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Փաշինյանի եւ Պուտինի հեռախոսազրույցը. կողմերն արձանագրել են, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացել է

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը քննարկելով գոհունակությամբ կողմերն արձանագրել են, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացել է եւ, ընդհանուր առմամբ, հանգիստ է: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործացկության օրակարգի տարբեր հարցերի, մասնավորապես` էներգետիկայի եւ կորոնավիրուսի դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ»,- ասված է Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում: