20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում է Թբիլիսիի վարկանիշային մրցաշարում:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր մեկնարկեց ձյուդոյի Մեծ սաղավարտ անվանումով միջազգային վարկանիշային հերթական մրցաշարը: Հայտավորված են 80 երկրների շուրջ 500 պատվիրակներ: Նրանց թվում է 73կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը: Նա տատամի կելնի մարտի 27-ին և առաջին գոտեմարտում կպայքարի Իսրայելից Իդո Լևինի դեմ:
Ֆերդինանդ Կարապետյանն այժմ ունի 1552 միավոր և իր քաշային կարգի (73 կգ) վարկանիշային ցանկում 38 - րդն է: Նոր մրցակարգով, Տոկիոյի խաղերում, յուրաքանչյուր քաշային կարգում կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որից 13 –ը ՝ եվրոպացիներին, և որից երեքը ՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին: