կարևոր
1899 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-26 18:37

Դատավոր Աննա Դանիբեկյանը 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու է. Արամ Վարդևանյան

Դատավոր Աննա Դանիբեկյանը 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու է. Արամ Վարդևանյան

Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու է. ՍԴ-ն արձանագրեց եւ Սահմանադրությանը հակասող ճանաչեց չարաբաստիկ 300.1 հոդվածը։ Այս մասին մարտի 26-ին ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը:

«Ես ցավում եմ, որ սա տեւեց 3 տարի, որ այս ամեն ինչը իրավական պրոցեսների տանջանք, դաժան, բարդ ճանապարհի արդյունք էր, բայց ի վերջո, ճշմարտությունը հաղթեց»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու է: ՍԴ-ի որոշման ուժով, բոլոր ակտերը, որոնք վերաբերում են 300.1 հոդվածին, ընդունման պահից ի վեր ուժ չունեն եւ ենթակա են վերանայման՝ 2019 թվականից սկսած: Քրեական օրենսգրքում այլեւս 300.1 հոդված չկա, իսկ եթե չկա հոդված, չկա նաեւ հանցանք»,-ասաց պաշտպանը:

Նա հավելեց, որ դատական նիստին իրենք փաստաբանական թիմով կներկայացնեն միջնորդությունը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՍԴ-ն հակասահմանադրական և անվավեր է ճանաչել Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմք դարձած ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը