կարևոր
1810 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-26 18:18

Ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ոստիկանություն

Ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին տեղեկատվության վերաբերյալ: 

«Զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում տեղեկատվություն է տարածվել ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ։

Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ ՀՀ կառավարության որոշումով սահմանվել է նորաստեղծ պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձի չափը։
Մինչդեռ ոստիկանության մյուս ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենցել»,- ասված է պարզաբանման մեջ։