կարևոր
1668 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-26 15:13

Դադարեցրե՛ք զենքի վաճառքն Ադրբեջանին. Իսրայելի հայերը բողոքի ակցիա են անցկացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչները երկրի Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել` կոչ անելով դադարեցնել Թել Ավիվի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենց պայքարը ոչ թե իսրայելցի ժողովրդի դեմ է, այլ այդ երկրի կառավարության, որը զենք է վաճառում Ադրբեջանին:

Մասնակիցները ձեռքերում պահել են Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Շուշիի  հրթիռակոծված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու պաստառը: Բողոքի ակցիան ուղեկցվել է «Ալի՛և, ահաբեկիչ», «Էրդողա՛ն, ահաբեկիչ» վանկարկումներով: