կարևոր
1855 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-26 14:08

Փաշինյանի այցից առաջ վարժեցրած շներով ստուգում են տարածքը․ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Փաշինյանի այցից առաջ վարժեցրած շներով ստուգում են տարածքը․ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Փաշինյանն այսօր պետք է այցելեր կառավարության երրորդ մասնաշենք՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Մինչ այդ ոստիկանները հատուկ վարժեցրած շներով ստուգել են նաև կառավարական մասնաշենքի ներսի տարածքը: 168.am-ը լուսանկարներ է հրապարակել:

Նշենք, որ Կառավարական երրորդ մասնաշենքի հարակից տարածքի մոտ բերման են ենթարկվել նստարանին նստած քաղաքացիներ: ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին ոստիկանները Կառավարական 3-րդ շենքի դիմացից բերման ենթարկեցին՝ զավեշտալի պատճառաբանությամբ: Այգու նստարանին նստած  Վարդանյանին ոստիկաններն անհիմն և ապօրինի պահանջ են ներկայացրել, որ հեռանա այգուց, ինչը չկատարելու պատճառով էլ բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Առավոտյան էլ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանին նույն Կառավարական 3-րդ շենքի դիմացից բերման ենթարկեցին՝ պետական արարողակարգի խախտման պատճառաբանությամբ: