կարևոր
1542 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-26 13:53

ՀՅԴ անդամներ Գոռ Սարգսյանը և Հովհաննես Ստեփանյանը բերման են ենթարկվել․ պատճառը՝ այգու նստարաններից մեկին նստելն է․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունից հայտնում են, որ միության երկու անդամների քիչ առաջ բերման են ենթարկել Գարեգին Նժդեհի արձանին հարակից այգուց։

«Մեր միության երկու անդամների քիչ առաջ բերման են ենթարկել Գարեգին Նժդեհի արձանին հարակից այգուց՝ պարզապես այգու նստարաններից մեկին նստած լինելու պատճառով։

Ավելի վաղ նույն վայրից և նույն պատճառաբանությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՅԴ անդամ ևս երկու քաղաքացու։

Հրավիրում ենք բոլոր իրավապաշտպանների, իրավապաշտպան կազմակերպությունների, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ուշադրությունը»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան բերման է ենթարկվել նաև ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը և Գոռ Սարգսյանը, իսկ քիչ առաջ՝ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը և դաշնակցական այլ ակտիվիստներ։