կարևոր
593 դիտում, 6 ամիս առաջ - 2021-03-26 13:29

Արսեն Մկրտչյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր

Արսեն Մկրտչյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր

Հանրապետության նախագահի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր։ Այս մասին վկայող փաստաթուղթը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

Որոշման տեքստում մասնավորապես ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2021 թվականի մարտի 24-ի ԱԺՈ-018-Ա որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արսեն ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի դատավոր»։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավոր էր ընտրել Արսեն Մկտչյանին: 102 պատգամավոր մասնակցել էր քվերակությանը: Վճռաբեկ դատարանի դատավորի մյուս թեկնածուն Արմեն Հայկյանցն էր: Արմեն Հայկյանցի թեկնածությանը կողմ է քվեարկել 11 պատգամավոր, Արսեն Մկրտչյանին՝ 87 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ: 

Բարձրագույն դատական խորհուրդը ի սկզբանե Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:Սամվել Գրիգորյանը, սակայն, ինքնաբացարկ էր հայտնել: