կարևոր
1216 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-26 13:15

Սերգեյ Լավրովն ապրիլի 2-ին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ նախարարների հետ

Սերգեյ Լավրովն ապրիլի 2-ին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ նախարարների հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ապրիլի 2-ին հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ի թիվս այլ հնարավոր հանդիպումների ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում, նախատեսվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի շփումն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ», - ասել է Զախարովան։

Դիվանագետի խոսքով՝ ԱՊՀ ԱԳՆԽ նիստի օրակարգում կընդգրկվեն ԱՊՀ-ում փոխգործակցության հիմնական ուղղություններն ընդգրկող հարցեր:

«Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային, միջազգային արդիական թեմաների շուրջ» - հավելել է նա։