կարևոր
1218 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-26 09:17

Այսօր մարտի 26–ն է․ 1934 թ. այս օրը Մեծ Բրիտանիայում մտցվեցին քննություններ ավտոմեքենա վարելու համար

Այսօր մարտի 26–ն է․ 1934 թ. այս օրը Մեծ Բրիտանիայում մտցվեցին քննություններ ավտոմեքենա վարելու համար

Մարտի 26, տարվա 85-րդ (նահանջ տարիներին՝ 86-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 280 օր։

  • 1812 թ. - Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացավ մոտ 20.000 մարդ։
  • 1826 թ. - ավստրիացի երգահան Ֆրանց Շուբերտը տվեց իր միակ հասարակական համերգը։
  • 1827 թ. - մահացել է Լյուդվիգ վան Բեթհովենը, գերմանացի մեծագույն կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր (ծնվ. 1770 թ.)։
  • 1934 թ. - Մեծ Բրիտանիայում մտցվեցին քննություններ ավտոմեքենա վարելու համար։
  • 1945 թ. - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան զորքերը գրավեցին ճապոնական Իվոձիմա կղզին։
  • 1947 թ. - ԽՍՀՄ-ում արգելվեց մահապատիժը։
  • 1971 թ. - Բանգլադեշը հայտարարեց իր անկախությունը Պակիստանից։
  • 1995 թ. - ուժի մեջ մտավ Շենգենյան համաձայնությունը։
  • 1996 թ. - Միջազգային արժութային ֆոնդը Ռուսաստանին տրամադրեց 6.9 միլիարդ դոլար վարկ, որը ամենամեծ վարկն է այդ ֆոնդի պատմության մեջ։
  • 1999 թ. - Միչիգանի դատարանը հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանին մեղավոր ճանաչեց էֆտանազիայի համար։