կարևոր
870 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-25 23:44

Ռանչպար գյուղում գետի հունը բարձրացել է. համայնքի հողատարածքները ջրածածկվել են

Ռանչպար գյուղում գետի հունը բարձրացել է. համայնքի հողատարածքները ջրածածկվել են

Մարտի 25-ին, ժամը 09։50-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար գյուղում գետի հունը բարձրացել է, ինչի հետևանքով ջրածածկվել են համայնքի հողատարածքները:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարների և հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելապատնեշն ամբողջությամբ բացվել է։

Ջրածածկվել են մոտ 6000 քմ ցանքատարածքներ, 2000 քմ այգի և համայնքին պատկանող մոտ 10 հա հողատարածք: