24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Դիմում եմ ԲԴԽ-ին այս դեպքի, այս խայտառակ փաստի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու և կոնկրետ իրավական ընթացք տալու պահանջով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդեւանյանը` անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի՝ Աննա Վարդապետյանի և 2 քննիչի հետ ունեցած հանդիպումների մասին Ամրամ Մակինյանի գրառմանը:
«Այսօր փաստաբան, իրավապահ համակարգում մեծ փորձ ունեցող Ամրամ Մակինյանը հրապարակեց ՓԱՍՏ առ այն, որ ԲԴԽ վերջերս ընտրված անդամ Ջհանգիրյանը հանդիպումներ է ունեցել առնվազն դատական իշխանության անկախությանը միջամտելու հակումներ ունեցող` գործադիր իշխանության ներկայացուցիչ Աննա Վարդապետյանի և երկու քննիչների հետ: Վարչապետի օգնականի հետ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել փետրվարի 16-ին` երեքշաբթի օրը, երբ տեղի են ունենում ամենախայտառակ դատական նիստերը որին ես մասնակցում եմ որպես պաշտպան: Նման փաստը ուղղակի մեղմ ասած հարվածում է ԲԴԽ-ի որպես անկախ սահմանադրական մարմնի հեղինակությանը և կարգավիճակին:
Դիմում եմ ԲԴԽ-ին այս դեպքի, այս խայտառակ փաստի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու և կոնկրետ իրավական ընթացք տալու պահանջով»: