Անցած գիշեր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երեւանի «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ:
Աթենքի փողոցում տասնյակից ավելի էլեկտրասյուներ էին ընկել հենց երթևեկելի հատվածին։ Քաղաքապետարաից արջագանքում են, որ կհետաքննեն, որպեսզի պարզեն՝ արդյոք շինարարական ընկերության աշխատանքների պատճառով է վթար եղել, թե ուժեղ քամու:
ՀՅԴ Երևանի գրասենյակն դեպքի առիթով գրում է.
«Երեկ գիշեր Երևանի Աթենք փողոցի 12 էլեկտրական հենասյուներ կողաշրջվել են եւ ընկել ճանապարհի վրա, վտանգելով այդ պահին անցորդների կյանքը։
Քաղաքապետարանը հրապարակել է բացատրություն՝ թե ի՞նչ պատճառով են հենասյուները կողաշրջվել։
Փաշինյանի եւ իր երբեմնի կցորդ Հայկ Մարությանի ղեկավարության ներքո ամեն ձախողում, ամեն տապալում ունի «տրամաբանական» բացատրություն, սուտ պատճառաբանություն, ֆեյքային պաշտպանություն բայց ո՛չ մի առիթով, Ո՛Չ ՄԻ ԱՌԻԹՈՎ - պատասխանատվության ստանձնում և հետեվանքներ։
Պարոն Մարության, քաջությունը ունեցեք գեթ ՄԻ ԱՆԳԱՄ ձեր դրածո հանցավոր պաշտոնյային ու նրա պետին հրապարակավ պախարակելու և աշխատանքից ազատելու, Աթենք փողոցի վրա շինարարություն իրականացնող հիմնարկը ծանրագույն տույժ ու տուգանքի ենթարկելու և զրկելու հետայսու Երևան քաղաքում գործ անելու հնարավորությունից։ Գեթ ՄԻ՛ ԱՆԳԱՄ ցուցաբերեք պետական մարդու պահվածք»:
Մանրամասները՝ Զորուհի Սահակյանի տեսանյութում: