01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՀՀ նախագահի հրամանագրով ԶՈՒ հոգևոր առաջնորդի օգնական Նարեկ սարկավագ Պետրոսյանը, Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Մարտի 25-ին, Նարեկ սարկավագ Պետրոսյանի ծննդյան 33-րդ տարեդարձի օրը, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պետական պարգևը հանձնել է Նարեկ սարկավագի կնոջը՝ Մարիամ Բզնունուն: Վաղարշակ Հարությունյանը բարձր է գնահատել գնդերեցների, մասնավորապես՝ Նարեկ սարկավագի դերակատարումը պատերազմի օրերին։ Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ մարտական գործողությունների ընթացքում զոհվածների ընտանիքները մշտապես գտնվելու են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության և հոգածության կենտրոնում: