կարևոր
1234 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-25 19:06

Դատական դեպարտամենտը հաստատել է՝ Աննա Վարդապետյանը և քննիչն այցելել են Գագիկ Ջհանգիրյանին

Խոստացել էի անգործության դեպքում զբաղվել փաշինյան-վարդապետյան հանցավոր խմբակի բացահայտումով…կամքը ձերն է, դե վայելեք…Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Ներկայացնում եմ խմբակի հաջորդ անդամին՝ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյան՝ միջնորդությամբ ԱԱԾ-ին պարզել, թե ԲԴԽ անդամն ինչ քրեական գործեր էր ուղղորդում Աննա Վարդապետյանի և քննիչների հետ հանդիպելիս…

Չպարզեք՝ ես կասեմ, սպասեք ավելիին…»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբանը հայտարարել էր ծանրագույն հանցագործության բացահայտման մասին, նշելով, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը՝ Փաշինյանի ուղղակի ուղղորդմամբ, ուղղակի միջամտություններ է իրականացրել արդարադատությանը: