16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 9 221-ով: Մարտի 25-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Վարակվածների թվի աճը կազմել Է 0,21 տոկոսից փոքր-ինչ պակաս:
Ներկայումս երկրում վարակված է 286 799 մարդ: Բացի դրանից, կորոնավիրուսից հետո բուժվածների թիվը մեկ օրում աճել Է 10 881-ով:
Ընդհանուր առմամբ ապաքինվել Է 4 109 281 մարդ, դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել Է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 91,5 տոկոսը:
Կորոնավիրուսի պատճառով մահացու դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 393-ով՝ մեկ օր առաջվա 401-ի դիմաց: