կարևոր
1830 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-25 16:37

ՀՀԿ-ի օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրության հարց չկա. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ-ի օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրության հարց չկա. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության օրակարգում այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրության հարց դրված չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով:

Նա նաեւ հավելել է, որ իրենց օրակարգը չի փոխվել, այն է՝ վարչպետի հրաժարական եւ հեռացում:

Հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կան անհաղթահարելի հակասություններ, որը թույլ չի տա ընտրությունների գնալ միասին, Շարմազանովն արձագանքել է, որ իրենք այն քաղաքական ուժն են եղել, որ պայքարել են Քոչարյանի ազատության համար եւ համարել քաղբանտարկյալ: