ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալուց հետո իրեն լավ է զգում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահը կողմնակի բարդություններ չունի, նա իրեն լավ է զգում, լավ է ընդունել պատվաստանյութը», - ասել է Կրեմլի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Միևնույն ժամանակ, Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը չի բացահայտի, թե կորոնավիրուսի դեմ ռուսական որ պատվաստանյութն է ներարկվել Պուտինին։