01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի հետևանքով օրական մահվան ելքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվում Ուկրաինայում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարար Մաքսիմ Ստեփանովը:
Նրա խոսքով՝ անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 362 մարդ, մեկ օր առաջ մահացել էր 342 հիվանդ:
Օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19 16 669 նոր դեպք, ինչը հանրապետությունում համավարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է և 17,6% -ով ավելի, քան նախորդ օրը, երբ վիրուսը հաստատվել էր 14 174 մարդու մոտ:
Ինչպես նշել է Ստեփանովը, 786 երեխա և 446 բուժաշխատող է հիվանդացել: Նույն ժամանակահատվածում հոսպիտալացվել է 4 838 մարդ, ապաքինվել է 6 748-ը: Ընդհանուր առմամբ հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 646 682 դեպք:
Հաստատված դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Կիևի, Օդեսայի և Ժիտոմիրի մարզերում: