16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Azerbaijani politician: “May we celebrate our next Bayram in Zangezur.” Meaning Syunik province, Zangezur region. Which is Armenia. pic.twitter.com/quylhx71rg
— Lindsey Snell (@LindseySnell) March 24, 2021
Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնեյլը Թվիթերի իր բlոգում հրապարակել է ադրբեջանցի քաղաքական գործիչ, լրագրող, «Մուսավաթ» կուսակցության անդամ Թուրալ Աբասլինի լուսանկարը և գրել.
Ադրբեջանցի քաղաքագետ. «Թող որ հաջորդ Բայրամը նշենք Զանգեզուրում»: Նկատի ունի Սյունիքի մարզի Զանգեզուր շրջանը, որը Հայաստանն է:
Լինդսի Սնելը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Դեյտոնա քաղաքից է, տպագիր մեդիայի եւ վիդեո լրագրող է՝ մասնագիտացած հակամարտությունների եւ հումանիտար ճգնաժամերի թեմաներում: Տարիներ շարունակ Սնելն անդրադարձել է Մերձավոր Արեւելքին եւ Հյուսիսային Աֆրիկային՝ կենտրոնանալով հատկապես Սիրիայի, Իրաքի եւ Թունիսի վրա: Նա Սիրիայի հյուսիսում անգամ առեւանգվել է Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկիչների կողմից, որտեղից փախչելուց հետո երկու ամիս փակված է եղել թուրքական բանտում: Եղել է Հաայստանում և Արցախում: Պատերազմի օրերին մի շարք հետաքննություններ է իրականացնել, Ադրբեջան սիրիացի վարձկանների տեղափոխման մասին առաջիններից մեկը բարձրաձայնեց Լինդսի Սնելը: