կարևոր
363 դիտում, 5 ամիս առաջ - 2021-03-25 12:14

Գեղամ Ստեփանյանը՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպան

Գեղամ Ստեփանյանը՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպան

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի մարտի 25-ի նիստում ընդգրկված առաջին հարցը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն էր:

Այդ պաշտոնի համար «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության կողմից առաջադրվել էր ԱՀ ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ստեփանյանի թեկնածությունը:

Թեկնածուն մինչ նիստը հանդիպումներ է ունեցել ԱՀ ԱԺ խմբակցությունների հետ, ներկայացրել իր աշխատանքային ծրագրերը, պատասխանել պատգամավորների հարցերին:

Ազգային Ժողովը լիագումար նիստում 22 կողմ 8 դեմ ձայների հարաբերակցությամբ Գեղամ Ստեփանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան:

Գեղամ Ստեփանյանը ծնվել է 1991 թվականի հուլիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքում:

1998-2008 թթ.սովորել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:

2008-2014 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

2009-2011 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում:

2014-2016 թթ.սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» մագիստրոսական ծրագրում:

2016-2019 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում:

2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես Ազգային ժողովի նախագահի օգնական: