կարևոր
1960 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-25 11:12

Ավարտվել է Մարտունի քաղաքում կազմակերպված ՀՅԴ պատանեկան ճամբարը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ավարտվել է Մարտունի քաղաքում կազմակերպված ՀՅԴ պատանեկան ճամբարը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ավարտվել է Մարտունի քաղաքում կազմակերպված ՀՅԴ պատանեկան ճամբար: Այս մասին հայտնում են ՀՅԴ ֆեյսբուքյան էջում:

Այն մեկնարկել էր մարտի 20-ին՝ ՀՅԴ երիտասարդական միությունների կողմից, որին մասնակցում են 11-16 տարեկան 140 պատանիներ:

2009 թվականից պատանեկան ճամբարներ կազմակերպելու նպատակով ՀՅԴ Ամերիկայի արևմտյան ափի երիտասարդական եւ ուսանողական միություներից տասնյակ երիտասարդներ այցելում են Արցախ եւ տարբեր համայնքներում երեխաների համար երկշաբաթյա անվճար հանգիստ են կազմակերպում:

Պատանեկան ճամբարների 9-16 տարեկան մասնակիցներն երկշաբաթյա ճամբարնի ընթացքում շփվում են սփյուռքից ժամանած երիտասարդների հետ, ովքեր տարբեր խմբակների միջոցով իրենց գիտելիքներն են փողանցում արցախցի պատանիներին:

Ճամբարների նպատակը նույնն է ինչ Դաշնակցության Ուսանողական, երիրտասարդական և Պատանեկան միությունների նպատակը, այն է մատաղ սերնդի մեջ սերմանել սեր դեպի հայրենիք, ազգասիրություն, արժեքների դավանանք, ազգային երգի, պարի ուսուցում, տարբեր խմբակներ, անգլերենի դասընթացներ, անվտանգության դասընթացներ, առաջին բուժոգնություն եւ այլն: Կազմակերպվող ճամբարների շրջանակներում կազմակերպվում են մարզական եւ ինտելեկտուալ խաղեր: