կարևոր
1086 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-25 08:20

Խիստ ակտիվացել են ակնհայտ արևմտյան քաղաքական հայացքներ ունեցող ուժերն ու գործիչները. «Փաստ»

Խիստ ակտիվացել են ակնհայտ արևմտյան քաղաքական հայացքներ ունեցող ուժերն ու գործիչները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին ներքաղաքական օրակարգի առաջնային հարցը դարձել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների թեման: Ճիշտ է, այդ մասին միայն հայտարարություն է եղել և ոչ ավելին, սակայն գրեթե բոլոր ուժերն այս կամ այն կերպ անդրադառնում են դրան: «Նիկոլ Փաշինյանով» արտահերթ ընտրությունների գաղափարը, շատ մեղմ ասած, միանշանակ չի ընդունվում քաղաքական հիմնական ուժերի կողմից։ Սակայն, դրան զուգահեռ, կան ուժեր, որոնք իրենց համար շանս են տեսել՝ գեթե մեկ անգամ խորհրդարանում հայտնվելու: Մասնավորաբար, խիստ ակտիվացել են ակնհայտ արևմտյան քաղաքական հայացքներ ունեցող ուժերն ու գործիչները, որոնք իրենց ողջ գործունեության ընթացքում հակառուսական «գծի» մեջ են գործել և անընդհատ իրականացրել են ընդգծված հակառուսական քարոզչություն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նրանք նախընտրական ամբողջ ընթացքում առաջ են քաշելու «ոչ՛ նախկիններին ու ո՛չ ներկաներին» իմիտացիոն թեզը՝ այդ կերպ փորձելով չկողմնորոշված հանրության մի հատվածին հրապուրել: Իրականում, մեր ունեցած տեղեկություններով, նրանց բուն գործառույթը գործող իշխանություններին «տակից» սպասարկելն է (նաև ընտրություններից հետո), իսկ «փափագը»՝ մի քանի տոկոս փախցնելով՝ խորհրդարանում հայտնվելը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ ուժերից մի քանիսը պատրաստվում են միավորվել մեկ ընդհանուր դաշինքում: Այս բլոկում են ներգրավվելու նաև քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող բավականին հայտնի «սորոսականներ», ինչպես նաև գործող իշխանության՝ վերոնշյալ «գծի» մեջ տեղավորվող այն ներկայացուցիչները, որոնք վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի ցուցակով պատգամավոր չեն դառնա։