կարևոր
2135 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-24 22:17

Բելգիայում Covid-19-ի բրիտանական շտամի տարածումից հետո հոսպիտալացվածների թիվը կրկնապատկվել է

Բելգիայում Covid-19-ի բրիտանական շտամի տարածումից հետո հոսպիտալացվածների թիվը կրկնապատկվել է

Բելգիայի իշխանությունները որոշում են կայացրել երկրում խստացնել սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսի երրորդ ալիքի հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Վարչապետ Ալեքսանդր Դե Կրոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկրում լայն տարածում է ստացել կորոնավիրուսի բրիտանական շտամը, հոսպիտալացված վարակակիրների թիվը կրկնապատկվել է: Նա ընդգծել է, որ սահմանափակումները չխստացնելու պարագայում լրջագույն հետևանքներ կարող են լինել:

Որոշում է կայացվել մարտի 28-ից մինչև ապրիլի 19-ը փակել դպրոցները: Բելգիացիները հնարավորություն կունենան ոչ կենսական խանութներ, օրինակ հագուստ գնելու գնալ միայն նախապես պայմանավորվելով:

Եթե  նախկինում թույլատրվում էր դրսում 10 անձանց հավաքը, ապա հիմա միայն 4-ը կկարողանան դրսում հանդիպել: Փակվելու են վարսահարդարման և գեղեցկության սրահները:

Բելգիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 22 հազար մարդ: