Էս մարդն առանց ստելու չի կարողանում ապրի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Այսօր խորհրդարանում Նիկոլը կրկին ստեց՝ ասելով որ ՍՈւ30ՍՄ ինքնաթիռները Հայաստան են եկել 2020թ. մայիսին։ Համացանցի բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվամիջոցները, տեսանյութերով ապացուցում են, որ ՍՈւ30ՍՄ-ները Հայաստան են եկել 2019թ. դեկտեմբերի վերջին։
Մինչ պատերազմը՝ Նիկոլն ուներ ուղիղ ինը ամիս ժամանակ հրթիռներ ձեռքբերելու և Հայաստան տեղափոխելու համար։ Դա չի արվել։
Իսկ նա ստելով փորձում է արդարանալ, որ իբրև ժամանակը կարճ էր,դրա համար հրթիռներ չեն գնել։
Իսկ այդ ո՞վ է որոշել, որ հրթիռները կարելի է ձեռք բերել ինքնաթիռները բերելուց հետո, հատկապես, որ դրանց ձեռքբերման աղբյուրները տարբեր են։ Սովորաբար, որևէ տիպի սպառազինություն ձեռքբերողը միաժամանակ լուծում է նաև անհրաժեշտ զինամթերքի գնման հարցը»։