կարևոր
1022 դիտում, 9 ամիս առաջ - 2021-03-24 21:01

Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել ՍՈՒ 30 ինքնաթիռների մասին, ամեն անգամ պարզաբանելով իր նախորդ հայտարարույթունն ու ավելի է խճճվում ասածի մեջ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել ՍՈՒ 30 ինքնաթիռների մասին, ամեն անգամ պարզաբանելով իր նախորդ հայտարարույթունն ու ավելի է խճճվում ասածի մեջ։ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով կործանիչների վերաբերյալ իր հայտարարությանը, նա պնդել է, որ հակասություններ չի տեսնում 2020 թվականի իր ասածների  եւ անցող շաբաթ օրը Արագածոտնի մարզում հնչեցրածի միջեւ։

Հիշեցնենք՝  օրերս մարզային այցի ժամանակ նա ՍՈՒ-երի մասին ասել էր, որ թեեւ ինքնաթիռները գնվել էին, բայց չէին հասրցել բերել մարտական հրթիռները: Մինչդեռ դեռեւս 2020 թ-ի հուլիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքում հպարտացել էր, որ Սու 30-ները «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել։

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, նախօրեին ասուլիսում հարց էր տվել, թե պատերազմի ժամանակ ինչո՞ւ չէին գործածել ՍՈՒ-երը, եթե կարող էին նախկինում մեր զինանոցում եղած հրթիռները գործի դնել։

Այսօր միայն, ուղղելով մեկ շաբաթ առաջվա ասածը, թե հրթիռները չէին հասցրել բերել, Փաշինյանը կրկնել է Մովսես Հակոբյանի ասածը, որ վարժանքներին գործածել են մեր զինանոցում եղած այլ տիպի հրթիռներ։

Բայց այսօր եւս հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ, որը իրականության հետ կապ չուներ։ ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարել է՝ «ՍՈՒ-30» ինքնաթիռները Հայաստան են եկել 2020թ մայիսին»։ Այնինչ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին ամբողջ պետական քարոզչամեքենան ողողված էր լուրով ու տեսանյութով, որ հայկական առաջին երկու ինքնաթիռները վայրէջք են կատարել օդնավակայականում, անգամ Փաշինյանը ֆեյբուքյան ուղիղ եթերում ներկայացնում էր ինքնաթիռի վայէջքը, ու հետո էլ Դավիթ Տոնոյանի հետ նստել էին օդաչուների խցերում։