կարևոր
597 դիտում, 3 շաբաթ առաջ --> 2021-03-24 20:17

Մի լուսանկարի պատմություն․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ապատեղեկատվություն է տարածում, ապա ներողություն խնդրում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Կեղծ լուսանկարն ու դրա բարձրացրած աղմուկը:

Բաղրամյան պողոտան բացելու մասին՝ Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունից հետո իշխանական քարոզիչները սկսեցին ֆեյսբուքում մի արշավ, որով փորձում էին նսեմացնել շարժման մասնակիցներին և նրանց ներկայացնել պողոտան աղտոտող խուլիգաների կերպարով:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի տեղակալը, ավելի շուտ նրա հրապարակած նկարը երեկ խառնաշփոթ էր  առաջացրել ֆեյսբուքում: Չախոյանը հրապարակում է կեղտոտ փողոցի լուսանկար` այն ներկայացնելով որպես Բաղրամյան պողոտայից արված այդ պահին կադր: Բայց կեղծիքը բացահայտելու համար շատ ժամանակ չպահանջվեց: Սոցցանցի օգտատերերից շատերը պարզեցին՝ լուսանկարը արվել է Ուկրաինայում 2017 թվականին:

Շատ արագ պարզ դարձավ, որ սա, արդեն համատարած դարձած իշխանական քարոզչությունն է՝ կեղծ տեղեկություններով ամեն կերպ նսեմացնել իրենց քննադատողներին:

Մի լուսանկարի պամություն՝ Ալինա Սիմոնյանն է պատմում: