Կեղծ լուսանկարն ու դրա բարձրացրած աղմուկը:
Բաղրամյան պողոտան բացելու մասին՝ Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունից հետո իշխանական քարոզիչները սկսեցին ֆեյսբուքում մի արշավ, որով փորձում էին նսեմացնել շարժման մասնակիցներին և նրանց ներկայացնել պողոտան աղտոտող խուլիգաների կերպարով:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի տեղակալը, ավելի շուտ նրա հրապարակած նկարը երեկ խառնաշփոթ էր առաջացրել ֆեյսբուքում: Չախոյանը հրապարակում է կեղտոտ փողոցի լուսանկար` այն ներկայացնելով որպես Բաղրամյան պողոտայից արված այդ պահին կադր: Բայց կեղծիքը բացահայտելու համար շատ ժամանակ չպահանջվեց: Սոցցանցի օգտատերերից շատերը պարզեցին՝ լուսանկարը արվել է Ուկրաինայում 2017 թվականին:
Շատ արագ պարզ դարձավ, որ սա, արդեն համատարած դարձած իշխանական քարոզչությունն է՝ կեղծ տեղեկություններով ամեն կերպ նսեմացնել իրենց քննադատողներին:
Մի լուսանկարի պամություն՝ Ալինա Սիմոնյանն է պատմում: