կարևոր
496 դիտում, 2 ամիս առաջ - 2021-03-24 20:02

Հայ գերիների անհապաղ ազատ արձակման պահաջով ցույց է տեղի ունեցել Վաշինգտոնում

Հայ գերիների անհապաղ ազատ արձակման պահաջով օրերս ցույց է տեղի ունեցել Վաշինգտոնում:

Նախ ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնը բարձրացրել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց, ապա ավտոերթով շարժվել դեպի Սպիտակ տուն: Ներկաները նշել են, որ թեեւ պատերազմն ավարտվել է, բայց Բաքուն շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել հայ գերիներին՝ խախտելով իր ստանձնած պարտավորությունները:

Ակցիան կազմակերպել էր Հայ Երիտասարդաց Դաշնակցության Վաշինգտոնի մասնաճյուղը: