ՆԱՏՕ-ն անհանգստացած է Ռուսաստանի ագրեսիվ գործողություններով: Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա հավաքի արդյունքներն ամփոփելիս Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն է նշել։
Նա հավելել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակում են շատ բարդ մնալ, մեղադրել է Մոսկվային երկրի ներսում ճնշող, իսկ հարեւան երկրներում ապակայունացնող քաղաքականություն վարելու մեջ:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի պատասխան, Ստոլտենբերգին խորհուրդ է տվել զբաղվել դաշինքի խնդիրներով: