Արցախում հետպատերազմյան 3 ամիսների՝ 2020 թվականի դեկտեմբերից մինչև այս տարվա փետրվարն ընկած ժամանակահատվածում, արձանագրվել է ընդհանուր առմամբ՝ 332 ծնունդ: Այս մասին տեղեկացրել է Արցախի արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության պետ Լիանա Միրզոյանը:
Նրա հաղորդմամբ՝ նույն ժամանակահատվածում Արցախում գրանցվել է 390 ամուսնություն և 33 ամուսնալուծություն: Ամուսնությունների ամենամեծ թիվը՝ 162 արձանագրվել է այս տարվա փետրվարին,իսկ ծնունդների ամենամեծ թիվը՝ ընդհանուր առմամբ 118, Արցախում գրանցվել է հունվար ամսին: