Էմանուել Մակրոնը կարծում է, որ Թուրքիան կարող է միջամտել 2022 թվականին Ֆրանսիայում ակնցակցվելիք նախագահական ընտրություններին: France 5-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահն ասել է, թե տարվա սկզբին նկատել է, որ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանը երկկողմ հարաբերությունները կարգավորելու ցանկություն ունի: Սակայն, Մակրոնի խոսքով, դա հնարավոր չէ, եթե իրենց մեջքի հետեւում նման գործընթացներ են տեղի ունենում:
Ամեն դեպքում, Ֆրանսիայի նախագահը շեշտել է նաեւ, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Թուրքիան չհեռվանա Եվրոպայից ու գնա ավելի ծայրահեղ ու իրենց համար ավելի վտանգավոր ճանապարհով:
Թուրքիան շարունակում է Եվրոպային սպառնալ միգրացիոն նոր ճգնաժամով: Ու հենց սրա մասին էլ հիշատակել է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնը նշել է, որ Թուրքիայում ապաստանում է շուրջ 3 միլիոն գաղթական, ու եթե Անկարայի հետ լեզու չգտնեն, այդ երեք միլիոնն էլ կբռնի Եվրոպայի ճանապարհը: