536 դիտում, 6 ամիս առաջ - 2021-03-24 13:38

Արսեն Մկրտչյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

Արսեն Մկրտչյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

Այսօր Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Արսեն Մկտչյանին: 102 պատգամավոր մասնակցել է քվերակությանը: Վճռաբեկ դատարանի դատավորի մյուս թեկնածուն Արմեն Հայկյանցն էր: Արմեն Հայկյանցի թեկնածությանը կողմ է քվեարկել 11 պատգամավոր, Արսեն Մկրտչյանին՝ 87 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ: 

Բարձրագույն դատական խորհուրդը ի սկզբանե Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:Սամվել Գրիգորյանը, սակայն, ինքնաբացարկ էր հայտնել:

Արսեն Մկրտչյանը ծնվել է 1973 թվականին, Երևանում: 

Աշխատանքային գործունեություն

2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատարանի նախագահի օգնական։
2001 թվականի ապրիլ ամսից՝ նույն դատարանում՝ որպես գրասենյակի պետ։
2001 թվականի հոկտեմբերի 22-ին ազատվել է աշխատանքից` ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի լիազորությունները դադարելու և հաստիքները կրճատվելու կապակցությամբ։
2001 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանում՝ որպես գրասենյակի պետ՝ միաժամանակ կատարելով դատարանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։
2002 թվականի փետրվար ամսին փոխադրման կարգով նշանակվել է դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։2005 թվականին նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
2005 թվականի սեպտեմբերից մինչև 2006 թվականի հունվարը պաշտոնավարել է նույն դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի պաշտոնում։
2006 թվականի հունվարի 4-ից փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղարի պաշտոնում։
2006 թվականի սեպտեմբերից աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում։
2007-2008 թթ աշխատել է ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։
2008 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

2014 թվականի մայիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2014 թվականի հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:

2015 թ. հուլիսի 14-ից սեպտեմբերի 4-ը եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար։

2016 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։