կարևոր
1756 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-24 13:01

Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ներողություն է խնդրել  ապատեղեկատվություն տարածելու համար

Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ներողություն է խնդրել  ապատեղեկատվություն տարածելու համար

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ներողություն է խնդրել  ապատեղեկատվություն տարածելու համար:

Նախօրեին ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է կեղտոտ փողոցի լուսանկար՝ այն ներկայացնելով որպես կադր` Բաղրամյան պողոտայից: Իրականում, սակայն, սոցցանցի օգտատերերը հայտնաբերել են, որ լուսանկարը արվել է Ուկրաինայում 2017 թվականին:

«Խորհրդանշական լուսանկար է»,- գրել էր Չախոյանը` նկատի ունենալով, թե ընդդիմությունը աղտոտ վիճակում է թողել Բաղրամյան պողոտան:

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժումը» երեկ բացել է Բաղրամյան պողոտան: Նրանք փակել էին պողոտան փետրվարի 25-ից՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այդ գործողությունները հետեւել էին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը՝ նույն պահանջով: