կարևոր
1842 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-24 12:44

Տիրան Խաչատրյանը ևս մեկ դատական հայցով դիմել է դատարան ընդդեմ ՀՀ Պաշտպանության նախարարի

Տիրան Խաչատրյանը ևս մեկ դատական հայցով դիմել է դատարան ընդդեմ ՀՀ Պաշտպանության նախարարի

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը մարտի 23-ին դատական  հայց  է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի: 

Հայցի պահանջն է՝ 26.02.2021թ. և 15.03.2021թ. ընդունված թիվ 350-Ա և թիվ 2-Ա Հրամաններն անվավեր ճանաչելու, բարենպաստ վարչական ակտ ընդունելու և Տիրան Խաչատրյանին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում վերականգնելուն պարտավորեցնելու, որպես ածանցյալ պահանջ՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի 19.03.2021թ. ընդունված թիվ 830-Ա Հրամանը վերացնելու՝ Տիրան Խաչատրյանին ներառելով ՀՀ պաշտպանության նախարարության 10950 զորամասի անձնակազմի ցուցակներում և բոլոր տեսակների բավարարումները տրամադրելու պահանջի մասին

Հայցը մակագրվել է դատավոր Դանիել Դանիելյանին:

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը մարտի սկզբին ևս մեկ հայցով  դիմել է դատարան ընդդեմ ՀՀ նախագահի՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի 24.02.2021թ թիվ ՆՀ 25-Ա հրամանագիրը ՝ Տիրան Խաչատրյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Մարտի 3-ին հայցը մուտքագրվել է ՀՀ վարչալան դատարան: Այն կքննի դատավոր Մերի Համբարձումյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021թ. փետրվարի 24-ին հրամանագրով Տիրան Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Նշենք, որ Տիրան Խաչատրյանը ևս մեկ հայց էլ ներկայացրել է ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ դատարանից պահանջելով «Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» ՀՀ նախագահի 24.02.2021 թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել: