Մայամիի համալսարանի ամերիկահայ երկու ուսանողների՝ Էնդրյու Դեվեջյանի և Թերեզա Անիևի խնդրանքով և 2021թ. փետրվարի 2-ին կազմած բանաձևի հիման վրա Միացյալ նահանգների Օհայո նահանգի Օքսֆորդի քաղաքապետ Մայք Սմիթը քաղաքային և քաղաքային խորհրդի անդամ Գլեն Էլլերբեի վավերացմամբ քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետությունը: Հաղորդում է Հայ դատի հանձնախմբի Ամերիկայի Արևելյան տարածաշրջանի գրասենյակը:
«Ես և Թերեզան մեր աշխատանքի ընթացքում ունենք մի պարզ սկզբունք. երկու հայ կարող է ստեղծել նոր Հայաստան: Մեր արածի մեջ ոչ մի արտառոց բան չկա: Մենք ընդամենը երկու հայ ենք, և մեր սրբազան պարտքն ենք համարել պայքարել հանուն արդարության: Յուրաքանչյուր հայ ունի այդ աշխատանքը կատարելու կարողություն: Եթե Օհայոյի գյուղական մի փոքրիկ քաղաք կարող է ճանաչել Արցախի Հանրապետությունը, դա կարող է պատահել ցանկացած վայրում», - ասել է ամերիկահայ ուսանող Էնդրյու Դևեջյանը:
Օհայո նահանգում բնակվում է շուրջ 14,000 ամերիկահայ: Նահանգային իշխանությունը նախորդիվ Արցախին աջակցող մի շարք նախաձեռնություններ է իրականացրել, ներառյալ HR367- ի բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի նկատմամբ պատերազմի սանձազերծումը և կոչ է անում ճանաչել պաշտոնապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նահանգային իշխանության ներկայացուցիչ Թոդ Սմիֆի հեղինակած բանաձևը 2020 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվեց Օհայո նահանգի ներկայացուցիչների պալատում: