կարևոր
977 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-24 11:48

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 254 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 254 պացիենտ

Մարտի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 450 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  278 628 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 23 293 թեստավորում, որից 13 751-ը հակամարմինների թեստով, 9 542-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 254 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 270 922 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 3 722:

Դրականության ցուցանիշը՝ օրական 1.93 %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.59%, վերջին 7 օրվանը՝ 1.92%: